IGTV-ի համար Instagram-ը փորձում է TikTok ոճով վիդեոյի տարբերակ: Փորձարկման մեջ է «վիդեո արձագանքների» նոր տարբերակը, որը հնարավորություն կտա դիտողներին բովանդակությանը արձագանքել իրենց իսկ տեսանյութերով:
Ինչպես տեսնում եք այս օրինակում, որը տեղադրված է հակադարձմա ինժեներական փորձագետ՝ (reverse engineering expert) Ջեյն Մենչուն Վոնգի կողմից, IGTV-ի բեռնման գործընթացում ներկառուցված է նոր՝ «վիդեո արձագանքների» տարբերակը:
Միգուցե, այն կարող է ունենալ հավելյալ օգտակար գործիքներ:
Դժվար է պատկերացնել, թե ինչպես այն կաշխատի IGTV համատեքստում, քանի որ
TikTok-ի տեսահոլովակների կարճ բնույթը կատարելապես հարմարեցված է պարզ վիդեո պատասխանների համար, բայց IGTV- ն կենտրոնացած է ավելի երկար բովանդակության վրա: Դա կարող է բարդացնում լինել, չնայած հնարավոր է Instagram-ն արդեն գտել է այդ անելու հարմար տարբերակը:
Միգուցե վիդեո արձագանքներ ավելացնելը ավելի շատ ներգրավվածության ներուժ կապահովի IGTV-ի համար:
Այս փուլում դեռ այսքանը, բայց պետք է անհամբեր սպասել տեսնելու համար, թե արդյոք այն աշխատում է և ինչ առավելություն կունենա հավելվածի համար:
Տվյալ նյութի մասին դեռ կլինեն թարմացումներ :