Fleets (ֆլիտս): սթորիներ Twitter-ում
Այս շաբաթ Twitter-ը ծանոթացրեց սթորիի իր սեփական տարբերակի հետ, որը նա անվանել է «Fleets»:
Թեև Twitter-ը ցանկանում է նշել, որ այն սթորի չէ.
Այն աշխատում է այսպես.
Twitterի օգտատերերը կտեսնեն պրոֆիլի կլոր կառուցվածք՝ (Facebook-ի նման, ինչպես տեսնում եք նկարում) իրենց Twitter էջի վերևում: Fleets-ը լինելու է ակնհայտորեն շատ նման Instagram-ում, Facebook-ում, Snapchat-ում և Stories-ում սովորական սթորի ձևաչափին:
Համաձայն Twitter-ի.
Fleets- ն աշխատում է ժամանակավոր հրապարակումների խնդրի լուծման համար`տրամադրելով այն տարածքը, որտեղ բովանդակությունը անհետանում է 24 ժամվա ընթացքում, իսկ հետո կարող եք մոռանալ հրապարակման մասին: Մարդիկ կարող են արձագանքել ձեր Fleets-ին միայն DM- ի միջոցով: Դա օգտատերերին տալիս է հնարավորություն վերահսկել իրենց հրապարակումներին արձագանքելու հնարավորությունը ելնելով սեփական DM պարամետրերից Fleets-ը հասանելի կլինեն միայն օգտագործողների պրոֆիլներում:
Հենց հիմա Twitter-ը չի առաջարկում ավելի առաջադեմ գործիքներ, որոնք ունենում են սթորիները , բայց կարող ենք ակնկալել, որ այն բավականին արագ կթարմացվի:
Fleets-ի հասանելիությունը հիմնված կլինի ձեր էջի պարամետրերի վրա:
Ըստ էության այն սթորի է, պարզապես մի փոքր փոփոխված ՝ Twitter-ի օգտագործմանը համապատասխան: Մեկ այլ էական փոփոխությունն այն է, թե ինչպես եք դիտում Fleets-ը:
Դիտելու համար սթորիում իջնում ենք ներքև, եթե օգտատերը ունի մի քանի սթորի, եթե ոչ, ապա հերթականությունը հաջորդ օգտատիրոջը անցնելու նույնն է:
Ներկայումս Fleets-ը հասանելի է միայն Բրազիլիայում, որտեղ էլ հենց Twitter-ը կանցկացնի իր նախնական փորձարկումը:
Ինչպես Facebook-ը բազմիցս նշել է, որ սթորին հնարավորություն է անձնական նորությունների էջը ընկալել որպես ինֆորմացիայի տարածման և փոխանակման կարևոր հարթակ: Սթորիները, որոնք այժմ հասանելի են համարյա բոլոր սոց-պլատֆորմներում՝ վերածվում են սովորական գործընթացի, որով հիմնականում հետաքրքրված են երիտասարդ օգտատերերը:
Էս նկարի տեղը մեր սթորիներից
Twitter-ը կարծում եմ կկատարելագործի Fleets-ին:
Twitter-ում Fleets-ը գործող բրենդներին կտա լսարանի հետ հաղորդակից լինելու նոր հնարավորություն:
Fleets-ի տեսանյութերի տևողությունը 512ՄԲ կլինի, մինչդեռ ընտրված օգտատերեր կկարողանան ներբեռնել ավելի երկար տեսանյութեր ՝ մինչև 10 րոպե տևողությամբ: Դա կապահովի նոր պլատֆորմ՝ ձեր վերջին վիդեո բովանդակությունը ցուցադրելու համար:
Ըստ էության, Twitter-ը զարգանում է քայլ առ քայլ: Արդեն պարզ է բոլորիս, որ այն հասնելու է նաև մեզ և կարծես թե օգտակար փոփոխություն է հարթակի ընդլայնման համար: Ներկայիս սերունդը նախապատվությունը տալիս է սթորի հրապարակումներին, միայն պետք է հասկանալ ինչպես օգտագործել Fleets-ը համապատասխան Twitter-ի մոտեցմանը:
Առայժմ այսքանը: