Այս շաբաթվանից սկսած WhatsApp- ում ավելացրել է Dark ռեժիմի գործիքը և Dark-ի սիրահարների մոտ հարց է առաջացել՝ ինչու ինքը Facebook- ը տարբեր տարրերին կատարած թեստավորումներից հետո վերջապես չի ակտիվացնում ռեժիմը:
Facebook-ի փորձարկվող Dark ռեժիմի սքրինշոթը:
Ժամանակին Twitter-ի տարբեր այլ օգտատերեր Facebook-ի Dark ռեժիմ նույնպես ունեին (փորձարկման իրենց օրինակը) և չի արվել որևէ էական թարմացում մինչև հիմա:
Ունենք Facebook-ի գալիք Dark ռեժիմի այլ մի քանի նոր սքրիններ: Այս տարբերակը ավելի ստացված է քան նախորդները:
Dark ռեժիմի սիրահարները, անկասկած, կգնահատեն այն:
Ինչպես տեսնում եք, գունային բարելավումնները համահունչ են ռեժիմին և միաժամանակ հարմար աչքերին:
Հավելվածներում Dark-ի առավելությունները շատեն, սակայն գլխավորը թարմությունն է, որ հաղորդվում է մարդու աչքին իրեն սովորական դարձած հարթակ մուտք գործելիս:
Ամեն դեպքում, մարդիկ սիրում են Dark ռեժիմը և երբ վերջը գա Facebook-ի փորձարկումների՝ փոփոխությունը անկասկած լավ կընկալվի:
Իհարկե, Dark ռեժիմն արդեն անցած տարվա ապրիլից առկա է Messenger-ում և վերջերս այն հայտնվեց նաև Facebook Lite-ում, չնայած միայն որոշ օգտատերերի համար: Կան նաև միջոց՝ Facebook-ի համար Dark ռեժիմի գործընթացը սիմուլյացիայի ենթարկելու համար՝ iOS- ի ձեր պարամետրերով, բայց դա կոպիտ ձև է և ոչ այնքան հավելվածին հարմարեցված, որքան այս օրինակները:
Եթե ուզում եք ակտիվացնել ռեժիմը, պարզապես պետք է սպասեք: Facbook-ը կարծում եմ չի ուշացնի: