ՍՄՄ մասնագետի դերը բրենդի համար

Փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) մեծ մասը զգույշ են մարքեթինգային ներդրումների հարցում։ Սահմանափակ մարքեթինգային բյուջե ունենալով՝ կարևոր է այն ոչ թե ծախսել, այլ ներդնել։ Թիրախային լսարանին հասնելու և ժամանակի ընթացքում վաճառքի ծավալները մեծացնելու համար ամենաակտիվ և արդյունավետ միջոցը Սոցիալական Մեդիա Մարքեթինգն է (ՍՄՄ): Այդ իսկ պատճառով շուկայի մասնակիցների 97 տոկոսը օգտագործում է սոցիալական կայքերը` իրենց լսարանի հետ կապ պաշտպանելու համար: Հոդվածում խոսվում է այս գործընթացի գլխավոր հերոսների՝ ՍՄՄ մասնագետների մասին։

Ինչում է ՍՄՄ մասնագետի գաղտնիքը և ինչու է նրանց դերը այդքան կարևոր? Ստորև բերված են ՍՄՄ մասնագետի կարևորությունը հասկանալու 7 կարևոր պատճառ:

1. ՍՄՄ մասնագետը ակտիվ է համացանցում

ՍՄՄ-ը դեռ ավանդական մարքեթինգային գործընթաց չէ, և ընկերությունը պետք է ունենա մեկին, ով լիովին հասկանում է այն: ՍՄՄ-ը լսարանի հետ ներգրավվելու և երկարատև, հավատարիմ հարաբերություններ ստեղծելու մասին է, որի ընթացքում մասնագետների մեծ մասը օգտագործում է 80/20 կանոնը։ Բովանդակության շուրջ 80%-ը խոսակցական է և կատարվում է հանրության օգտին: Դա նշանակում է, որ վաճառքի և մարքեթինգի համար մնում է բովանդակության 20% չափաբաժին:

2. Օգտագործում է միաժամանակ մի քանի հարթակ

Սոցիալական մեդիան լայն հասկացություն է: Կան ընտրելու տասնյակ մարքեթինգային ալիքներ: ՍՄՄ մասնագետը հասկանում է հարթակների տարբերությունը, գիտի ինչպես ընտրել ալիքներ, որոնք ճիշտ կծառայեն դրված նպատակին: Յուրաքանչյուր հարթակ առաջարկում է յուրահատուկ լսարաններ և հաղորդակցման ձևեր: Ըստ հարթակի ընտրության բովանդակությունը կարող է հիմնված լինել տեքստերի, պատկերների կամ տեսանյութերի հրապարակման վրա: ՍՄՄ մասնագետը գիտի, թե ինպես ընտրել ճիշտ մարքեթինգային ալիքներ, որոնք կհամապատասխանեն ընկերության մարքեթինգային ռազմավարությանը և հմուտ է դրանց օգտագործման մեջ:

3. Բարձրացնում է բրենդի ճանաչելիությունը

ՍՄՄ մասնագետի առկայության մեկ այլ  առավելություն է տեսանելության մեծացումը, որից կախված է բրենդի ճանաչելիությունը։ Հետևորդներին ճիշտ բովանդակություն տրամադրելու և անհատական շփման դեպքում ընկերությունը դառնում է ավելի ծանոթ և հասանելի մշտական և նոր հաճախորդների համար։
Օրինակ, ենթադրենք, որ ինչ-որ մեկը հայտնվում է ձեր Ֆեյսբուքյան էջում: Նա, հավանաբար, չի լսել ձեր ընկերության մասին, սակայն բովանդակության միջոցով կարող է իմանալ ավելին ձեռնարկության, ապրանքանիշի, ծառայությունների մասին, հարցեր ուղղել էջին, մեկնաբանություններ անել և՝ ճիշտ մոտեցման դեպքում, դառնալ հաճախորդ: Այս նույն տրամաբանությունը կարող է կիրառվել նաև ներկա հաճախորդների համար, որոնք կշարունակեն գնումներ կատարել կամ օգտվել ձեր ծառայություններից: Բոլոր այս գործընթացների համար պատասխանատու է ՍՄՄ մասնագետը։

4. Խնայում է միջոցներ

ՍՄՄ գործընթացի առավելագույն օգուտը դրա մատչելիությունն է: Ձեռնարկության հիմնական նպատակն է լինի գտնել ՍՄՄ մասնագետի, որը ունի բավականաչափ փորձ և ժամանակ: Նույնիսկ շաբաթական մի քանի հրապարակումները կարող են զգալի արդյունքներ ունենալ: Կան նաև տվյալներ, որ շուկայի մասնակիցների 80%-ը կարողացել է զգալիորեն մեծացնել սեփական կայքի այցելությունները, ծախսելով ՍՄՄ-ի վրա շաբաթական վեց ժամից պակաս:
ՍՄՄ գովազդի CPM-ը (cost per thousand կամ արժեք հազար տպավորությունների համար) կարող է հասնել նվազագույնը 1200 դրամի: Սա մի քանի անգամ ավելի էժան է, քան ավանդական գովազդի միջոցները: ՍՄՄ մասնագետը ունի փորձ գովազդային արշավի ճիշտ կառուցման մեջ, որի արդյունքում ձեռնարկության մարքեթինգային բյուջեն օգտագործվում է առավել նպատակային։

5. Ապահովում է անմիջական մոտեցում հաճախորդի հետ

Օգտատերերը հսկայական ժամանակ են ծախսում համացանցում։ Ըստ որոշ տվյալների, Հայաստանում Ինստագրամի օգտատերերի թիվը հասել է 650 հազարի։ Իսկ 2019 թ.-ին, ակնկալվում է, որ համաշխարհային սոցիալական ցանցի օգտագործողների թիվը կգերազանցի 3,5 միլիարդ ցուցանիշը, որը աշխարհի բնակչության 48%-ն է: Ամեն օր այսքան սպառողների հետ կապի միջոց ունենալը մեծ հնարավորություն է ստեղծում ցանկացած բիզնեսի համար և այդ անմիջական կապը նույնպես ապահովում է ՍՄ մասնագետը։

6. Օգնում է Ձեզ մրցակից լինել

Անկախ ոլորտից և թիրախային լսարանից, հավանականությունը շատ մեծ է, որ ձեր մրցակիցներն արդեն ներգրավված են ՍՄՄ-ի գործընթացներում: Սա ոչ միայն հաստատում է, որ ձեր բրենդը նույնպես կարող է հաջողության հասնել ՍՄՄ-ով, այլ նաև նշանակում է, որ ձեր մրցակիցները այս պահին ազատ շփվում են ձեր պոտենցիալ հաճախորդների հետ: Հմուտ ՍՄՄ մասնագետը աչալրջորեն հետևում է և կարող է տրամադրել զանազան և կարևոր տեղեկատվությունը մրցաիկցներին մասին։

7. Կատարում է ժամանակատար աշխատանք

Ընդհանուր առմամբ, ՍՄՄ-ը ցածրարժեք (որոշ դեպքերում անվճար) մարքեթինգային աղբյուր է։ Սակայն ամուր ներկայություն ստեղծելու համար բավական ժամանակ է պահանջվում: Դա նշանակում է ակտիվություն ամբողջ որվա ընթացքում, պլանավորում, արժեքավոր բովանդակություն նախագծում, փոխազդեցություն լսարանի հետ (մեկնաբանություններ, հաղորդագրություններ, նամակներ), ավելի մեծ լսարանի ձեռքբերում և հետևողական գրառումներ (տարին 365 օր): Եթե դուք ժամանակ չունեք, ապա գտեք նրան ով ունի։

Ամփոփում

Պետք չէ թերագնահատել ՍՄՄ մասնագետների կողմից կատարվող աշխատանքը։ Լավ ՍՄՄ-ը նվաճում է, որով կարելի է պարծենալ, իսկ դրա հիմնասյուներից մեկը ՍՄՄ մասնագետն է։ Հետագա հոդվածներում կբացահայտենք նրանց հետ շփվելու կանոնների, վարձելու և արդյունավետ համագործակցելու պայմանների մասին։ Հոդվածի մասին կարծիքները ողջունելի են։

 

Mark Brand

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: