Ինչ է Թիրախային Էջը?

Եթե դուք այն մարդկանցից էք, որոնք գովադում են սեփական բիզնեսը, բրենդը, ծառայությունը կամ արտադրանքը կայքի հղումը Facebook-ում կամ Instagram-ում տարածելու միջոցով և գաղափար չունեք  Թիրախային Էջերի (անգլերեն landing page), ապա շարունակեք կարդալ։

Ինչ է Թիրախային Էջը?

Սկսենք նրանից, որ Landing Page-ի թարգմանությունը Վայրէջքի Էջ է, սակայն անսովոր հնչեղության պատճառով որոշեցինք անվանել Թիրախային Էջեր։ Եթե ունեք ավելի լավ թարգմանության տարբերակ, առաջարկում ենք թողել այն մեկնաբանության մեջ։
Թիրախային էջը թույլ է տալիս թիրախային օգտատերերի տեղեկությունների գրանցում կամ Հուսքի Փոխարկում (Traffic Conversion): Տեղեկությունները կարող են լինել ուղղակի կամ անուղղակի։ Ուղղակի տեղեկություններ են՝ էլ.փոստը, անունը կամ հեռախոսահամարը։ Անուղղակի տեղեկություններ են՝ օրինակ, ապրանքի կամ ծառայության նկատմամբ ունեցած հետաքրքրության աստիճանը, որը կարելի է համեմատել տվյալ էջի վրա օգտատիրոջ անցկացրած ժամանակի միջոցով։ Անուղղակի տվյալ է նաև օգտատերերի գործողությունների տոկոսային համադրությունը։ Օրինակ՝ համեմատել էջը լքած և էջի որևէ հղում սեջմած օգտատերերի տոկոսային հարաբերությունը։

Գրանցել տվյալներ թե Փոխարկում?

Սկսնակները օգտատերերի հոսքը ուղղում են դեպի կայքի գլխավոր էջ՝ թողնելով յուրաքանչյուր այցելուի ինքնուրույն կողմնորոշվել հետագա գործողությունների մեջ։ Պատկերացնենք մի օրինակ։ Աննան ունի կայք, որի վրա վաճառվում են ծաղիկներ։ Մոտենում է մարտի 8-ը։ Վաճառքները ավելացնելու համար Աննան ունի երկու տարբերակ։ Առաջինը. գովազդել՝ խանութը և ծաղկեփնջերը՝ դրանց հղումները հրապարակելով հանրային կայքերում։ Երկրորդը. պատրաստել թիրախային էջ քույր ունեցող տղամարդկանց համար։ Այս թիրախային էջում՝ ի տարբերություն կայքի մնացած էջերի, պետք է ընդգրկել այն ծաղկեփնջերը, որոնք ավելի հարմար են քույրերին նվիրելու համար և համապատասխան տեքստային հորդոր մշակել, որպիսի թիրախային էջ այցելող և քույր ունեցող տղամարդու մոտ ցանկություն առաջանա ծաղկեփունջ գնելու։ Միաժամանակ Աննան կարող է երկարատև պլաններ մշակել և կուտակել տվյալներ ամբողջ տարվա ընթացքում, որպիսի հաջորդ տարի փետրվարից նամակներ ուղարկի գալիք տոների մասին և ստանա նախապատվեր։ Այս դեպքում հարկավոր է ոչ թե Փախարկում այլ տվյալների կուտակում Թիրախային Էջի վրա։ Սա անում են հարցաթերթերի կամ ֆորմերի միջոցով։ Ամենատարածված տեղեկությունները ընդգրկում են էլ.փոստը, անունը կամ հեռախոսահամարը, սակայն Աննան կարող է նաև հետաքրքրվել, թե քանի քույր ունի իր էջի այցելուն։

Ինչ տվյալեր ընտրել գրանցման համար?

Տվյալների գրանցման հարցում կարևոր է հասկանալ թե, որն է Ձեր նպատակ։ Եթե դուք ունեք պատրաստի ապրանք, ապա կարող եք նույնիսկ չգրանցել և ոչ մի տվյալ այլ միանգամից առաջարկել տեղափոխվել գնման էջ (սա կոչվում է Փոխարկում, որի մասին կգրենք ապագայում)։ Սակայն եթե դուք կատարում եք պատվերներ հեռախոսով կամ ցանկանում եք կապնվել Ձեր թիրախային օգտատերոջ հետ, ապա գրանցվող տվյալները կախված են հետագա կապի միջոցից։

Ինչպես թիրախավորել?

Վերը նշված օրինակում Աննան պետք է թիրախավորի տղամարդկանց, որոնք ունեն առնվազն մեկ քույր։ Թե՛ որոնման համակարգի, թե՛ գովազդի օգտագործման դեպքում թիրախավորման հիմնական միջոցը ճիշտ խոսքն ու բովանդակությունն է։ Բովանդակությանը հետևելու և թիրախային էջում հայտնվելու հավանականությունը ուղղակիորեն կախված է Աննայի հրապարակած բովանդակության և՝ եղբոր դեպի քույրը ունեցած զգացմունքային կապին։ Որքան ուժեղ զգացմունք է առաջացնում բովանդակությունը, այնքան մեծ է գովազդին տրվելու և թիրախային էջում հայտնվելու հավանականությունը։ Ընդ որում, տատիկներ կամ գրադարանավարուհիներ գովազդին ուշադրություն չեն դարձնի, քանի որ կապը նրանց համար անէական կլինի։

Ինչպես ապահովել հոսք դեպի թիրախային էջ?

Ընդհանուր առմամբ բանաձև չկա։ Ամենաճշգրիտ մոտեցումը փորձել և հետազոտել փորձի արդյունքները։ Շատ քիչ մասնագետներ կարող են ճշգրիտ գուշակել օգտագործվող հնարքների (բովանդակություն, գովազդ, թիրախային էջ) մաքսիմալ էֆեկտիվ համադրությունը։ Սակայն մի բան հստակ է։ Վճարվող գովազդը և որոնման համակարգերը աշխատում են առավել արդյունավետ։

 

Ամփոփում. հասկացեք որն է ձեր նպատակը։ Ցանկանում եք ժամանակ ներդնել երկարատև արդյունքների մեջ, թե ուզում եք վաճառքների աճ այսօր? Ամեն դեպքում՝ խնդիրը լուծեք մասնագետների օգնությամբ, որպիսի ժամանակ ծախսվի արդյունավետ։

 

Mark Brand

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: