Մարքեթինգի ավանդական ձևերից անցումը թվային մարքեթինգին փոխել է մարդկանց՝ ապրանքանիշը շուկային ներկայացնելու ձևը: Թեև ավանդական մարքեթինգը դեռ գործում է, թվայինն է շտկում մարքեթինգային գործընթացները՝ ապահովելով բիզնեսի կայուն աճ` անկախ աշխարհագրական դիրքից, գործունեության ոլորտից և ժամային գոտուց:
Թվային մարքեթինգը ներկայացնում է սեփական ապրանքի կամ ծառայության նկատմամբ սպառողի ուշադրությունը սևեռելու օգտակար և փորձված ուղիներ: Այս ուղիները անվանում են Մարքեթինգային Ալիքներ։
Ինչ ալիքներ կան?
Ստորև թվարկված են հիմնական մարքեթինգային ալիքներից մի քանիսը՝
- Սոցիալական մեդիա հարթակներ (Instagram, Facebook և այլն)
- Որոնման համակարգ
- Փեյ-Փեր-Քլիկ գովազդ (Pay-Per-Click կամ PPC)
- Էլ.փոստ / Լրատու
- Բլոգ / Կայք
- Միջոցառումներ / Կապակցում (Networking)
Բրենդի ամուր օնլայն ներկայության ապահովելու համար կարևոր է ընտրել ճիշտ մարքեթինգային ալիքներ, հասկանալ յուրաքանչյուր ընտրված ալիքի առաքելությունը, ինչպես օգտվել, զարգացնել և օգտագործել այն: Ցանկացած թվային քարոզարշավի հիմքում ընկած է թվային մարքեթինգի ալիքների ճիշտ օգտագործումը, որի նպատակն է ցանկալի լսարան հայթհայթելու, հաճախորդներ հայթհայթելու և վերջիններիս հետ երկխոսության մեջ մտնելու համար։
Հետագա հոդվածներում, միասին կծանոթանանք ժամանակակից ալիքներին և կհասկանանք, թե ինչպես մաքսիմալ էֆեկտիվ օգտագործել դրանցից յուրաքանչյուրը: Միացեք մեր Facebook-ի լսարանին և մնացեք կապի մեջ։