Ինչպե՞ս ընտրել ճիշտ մարքեթինգային ալիքներ

Միաժամանակ բոլոր մարքեթինգային ալիքները օգտագործելը բավականին  դժվար է  և միաժամանակ անարդյունավետ: Հիմնվելով փորձերի, ձախողումների և հաջողությունների  վրա՝ դուք պետք է ընտրեք մարքեթինգային այն ալիքները, որոնք նպատակահարմար են և արդյունավետ հենց ձեր կազմակերպության, ձեր բիզնեսի առաջխաղացման համար: Մարքեթինգային ալիքներն ընտրելիս դուք պետք է պատասխանեք մի քանի կարևոր, թիրախային հարցերի, որոնց էլ անդրադառնալու ենք մեր այս հոդվածում:

B2B թե՞ B2C

Business to Consumer / Բիզնես սպառողի համար

B2C ընկերության դեպքում՝ որպես գործարքի մասնակից հանդես են գալիս կազմակերպությունը և վերջնական սպառողը: Օրինակ՝ քարի արտադրամասը, կամ մթերքի խանութը։  B2C կազմակերպությունը վաճառում է ապրանքներ կամ ծառայություն վերջնական սպառողին։ Այդ իսկ պատճառով նրա համար շատ կարևոր է ճանաչել իր սպառողներին, հասկանալ նրանց պահանջմունքներն ու նախասիրությունները որպիսի գրավել նրանց: Այս դեպքում սոցիալական կայքերը, ինչպիսիք են Facebook, Instagram, գործուն միջոց են ցանկալի  նպատակին հասնելու համար որովհետև ձեռնարկությունը հնարավորություն ունի ուղղակի կապ և շփում հաստատել իր վերջնական սպառողի հետ:

Business to Business / Բիզնես բիզնեսի համար

B2B ընկերությունը վաճառում է ապրանքներ/ծառայություններ այլ ձեռնարկություններին։ Այս ձեռնարկությունների համար նախընտրելի են մարքեթինգային այն ալիքները, որոնք հնարավորություն կտան ուսումնասիրել հնարավոր գոծընկեր-սպառող ձեռնարկություններին: Օրինակ LinkedIn կայքը, որպես մարքեթինգային ալիք, կարող է լինել շատ արդյունավետ գործընկերներ հայթհայթելու և նրանց հետ ուղղակի կապ հաստատելու գործում։

Որտե՞ղ եք վաճառում

Բակում գտվող մթերային խանութի համար կայք հարկավոր չէ։ Եթե սպառողը սահմանափակված չէ աշխարհագրական դիրքով, ապա խիստ կարևոր է ունենալ որպես մարքեթինգային ալիք ընդգրկել օպտիմալացված վեբ կայք, որը հնարավորություն կտա առցանց ծանոթանալ առաջարկվող ապրանքներին, ծառայություններին և, ինչու ոչ, հնարավորություն կտա արագ գնում կատարել՝ նույնիսկ բջջային հերախոսի միջոցով։

Ի՞նչ եք վաճառում

Մեկ այլ խնդիր է առաջանում երբ ապրանքը կամ ծառայությունը նորարաություն է կամ պարունակում է նորամուծություններ, փոփոխություններ, որոնց սպառողը ծանոթ չէ։ Բարձր տեխնոլոգիական սարքավորումները ավելի բարդ է իրացնել քան առօրյայում օգտագորժվող ապրանքներ ինչպիսիք են հացը կամ ատամի մածուկը։ Ավելի հեշտ է ծաղիկներ վաճառել կրպակից քան առցանց՝ վեբ կայքի միջոցով գնված փնջեր, որոնք առաքվում են անվճար։ Նման դեպքերում՝ մինչ վաճառք ակընկալելը, հարկավոր է սպառողին ծանոթացնել ապրանքի, ծառայության, բոլոր յուրահատկությունների և սպառողի համար կարևոր մանրամասների հետ։ Սպառողին պետք է ժամանակ տալ հասկանալ ինչ, ինչի համար է նա գնում և որոնք են առաջարկի առավելությունը։ Որպես մարքեթինգային ալիքներ այս խնդրի լավագույն լուծումներից են բլոգերը, վլոգերը։ Բլոգերի և վլոգերի (վիդեո բլոգ) միջոցով շատ արագ կարելի է տարածել տեղեկատվություն որը կօգնի պոտենցիալ հաճախորդին կատարել գնում։ Վերջին տարիներին վլոգերի և, ընդհանուր առմամբ, վիդեո բովանդակության դերը կտրուկ աճել է, սակայն բլոգերը նույնպես ունեն իրենց ամուր դիրքը բրենդերի մարքեթինգային քարոզարշավների և սպռողներին տեղեկացված պահելու գործում։

Ո՞վ է ձեր հաճախորդը

Տուրիստական կամ սպասարկման ոլորտում պարտադիր է օգտագործել այն ալիքները, որոնք օգտագործվում է սպառողը լավագույն ապրանքներ կամ ծառայություններ գտնելու համար։ Դրանցից են լավ հայտնի Booking, Tripadvisor կայքերը։ Սննդի ոլորտում, որպես մարքեթինգային ալիք կարելի է դիտարկել Menu.am կայքը, որի միջոցով շատ բիզնեսներ հեշտացրել են սպառողի հետ կապնվելու խնդիրը։

Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ ալիքներ է օգտագործում ձեր հաճախորդը ձեզ գտնելու համար, ինչն է նպաստում կամ խոչընդոտում ձեր հաճախորդին ընտրել ձեզ, ինչու է նա ձեզ ընտրում կամ նախընտրում մրցակցին, ինչով է սիրում զբաղվել, ինչ պահանջմունքներ ունի և ինչ կարող եք  դուք առաջարկել դրանք բավարարելու համար: Պատասխանելով այս հարցերին՝ դուք կկարողանաք հստակ սահմանել ով է հանդիսանում իդեալական հաճախորդ ձեր ընկերության համար և աշխատել նրանց ներգրավելու ուղղությամբ՝ օգտագործելով մարքեթինգային ճիշտ ընտրված ալիքներ:

Ամփոփում

Երբ խոսքը գնում է մարքեթինգային ալիքների մասին, տարբերակները շատ են: Հիմնվեք ձեռնարկության տեսակի (B2B և B2C) վրա։ Հասկացեք՝ ինչ եք վաճառում, որտեղ և ճանաչեք ձեր հաճախորդին։ Սրանք են հիմնական քայլերը ձեր Բրենդի համար լավագույն և ամենաարդյունավետ մարքեթինգային ալիքները ընտրելու համար:

Mark Brand

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Կապ

Մենք գնահատում ենք Ձեր արձագանքը

Փակել
  • Հեռ։
  • Էլ.փոստ