Բրենդի իդեալական հաճախորդը

Առաջին հայացքից բավական հեշտ հարց է թվում. ո՞վ է ձեր իդեալական հաճախորդը։ Ինչու՞մն է բարդությունը հասկանալու, թե ո՞վ և ինչի՞ համար կարող է ձեր ծառայության կամ արտադրանքի կարիքն ունենալ։ Շատերը թերագնահատում են այս հարցերին պատասխանելու կարևորությունը:

Իդեալական հաճախորդին չհայտնաբերելու արդյունքում դուք՝

  1. վաճառում եք բոլորին անխտիր,
  2. գուշակում եք՝ ինչպես գտնել հաճախորդներ,
  3. սխալ տեղերում եք գովազդում,
  4. հովանավորում եք սխալ միջոցառումներ,
  5. մրցակցում եք գնով, ոչ թե արժեքով,
  6. սխալ հաճախորդների եք գրավում,
  7. ժամանակ եք վատնում` անհատական առաջարկներ անելով,
  8. չեք կարողանում ձեր բրենդը ճիշտ ներկայացնել հաճախորդներին ,
  9. մարքեթինգային ալիքների միջոցով տարածում եք ձեր իդեալական հաճախորդի համար  անհետաքրքիր նյութեր, նկարներ և հոդվածներ,
  10. Վեբ կայքերն օպտիմալացնում եք սխալ կամ ոչ ճշգրիտ հիմնաբառերով (keyword),
  11. Վաճառքի ընթացքում ոչ տեղին ինֆորմացիա եք մեջբերում,
  12. սահմանափակում կամ ամբողջովին չեք գիտակցում ձեր բիզնեսի պոտենցիալը:

Բոլորին գոհացնելը ճիշտ ռազմավարություն չէ և ոչ արդյունավետ է  աճ ապահովելու տեսանկյունից։ Եթե դուք չգիտեք թե ո՞վ է ձեր իդեալական հաճախորդը, ու՞մ Է ուղղված լինելու ձեր գովազդը և որտե՞ղ։ Ինչպե՞ս կողմնորոշվել։ Պատասխանեք հետևյալ 4 պարզ հարցերին՝

  1. Ինչպի՞սի հաճախորդի հետ ես չեմ ուզում աշխատել։
  2. Ինչպի՞սի հաճախորդի հետ եմ ես ուզում աշխատել։
  3. Ինչպե՞ս գրավել ցանկալի հաճախորդների:
  4. Որտե՞ղ են նրանք անցկացնում իրենց ժամանակը։

Ձեր իդեալական հաճախորդին գտնելը և, միայն դրանից հետո, ծառայությունները, ապրանքները, հաճախորդի կարիքները վերլուծելը ու գործընթացները նրանց հարմարեցնելը պետք է լինի ձեր մարքեթինգային ռազմավարության հիմքը։

Այս հարցերին պատասխանելն առաջին քայլն է հասկանալու, թե ով է ձեր իդեալիական հաճախորդը։ Համաձայնվեք՝ «շուկայում աղմկելու» փոխարեն ավելի լավ է երկխոսության մեջ մտնել նրանց հետ ում համար դուք աշխատում եք ամեն օր։ Սա է արդյունավետ մարքեթինգային ռազմավարության հիմքը։

Ու՞մ համար եք գովազդում դուք և ի՞նչ մեթոդներ եք օգտագործում։ Արդյո՞ք թվարկված հարցերը օգտակար են ձեզ համար։ Բոլոր մեկնաբանությունները ողջունելի են։

Lilit

Brandmark member since January 2018

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: