10 որոշումներ գործնական հաջողության համար

Ամանորը ճիշտ ժամանակ է վերանայելու ձեր գործունեությունը, առաջընթացը նախորդ տարվա ընթացքում  և պլանավորելու հետագա քայլերը: Ցանկանու՞մ եք ձեր բիզնեսին հաջողություն և ուզում եք վայելե՞լ այն: Գալիք տարվա համար ձեր նպատակների հստակ սահմանումը հաջողության ապահովման կարևոր նախապայմանն է։

Բաշխեք գործը

Երբ շատ բան կա անելու, մենք փորձում եք ամեն ինչ ինքնուրույն անել՝  մեր սեփական ուժերով, և հետո մտածում ենք, թե ինչու ենք այդքան հոգնած և ժամանակ չունենք ամեն ինչ հասցնելու: Թողեք, որ ձեզ օգնեն: Բաշխեք գործը  այն մարդկանց միջև, ովքեր ցանկանում են ձեզ օգնել։ Գործի բաշխումը շատ կարևոր է: Հաճախակի կրկնեք այս գործընթացը։

Միշտ գովազդեք

Շատ հաճախ փոքր ձեռնարկության գովազդին մեծ կարևորություն չի տրվում՝ավելի կարևոր գործերի ցուցակի մեջ: Նոր հաճախորդներ գրավելու համար, գովազդը առաջնային խնդիր է: Նոր տարվա ամենակարևոր որոշումներից պետք է լինի մարքեթինգի մասնագետների հետ համագործակցելը, կամ ինքնուրույն մարքեթինգային քարոզարշավ սկսելը: Նույնիսկ ամենապարզ քարոզարշավն ավելի լավ է, քան ոչինչ։ Փորձեք բոլոր հնարավոր ճանապարհները՝  ձեռնարկությունը գովազդելու համար:

Պլանավորեք ամեն շաբաթ

Պլանավորումը շատ կարևոր է աճող,  հաջողակ բիզնես ունենալու համար: Այն օգնում է հասկանալ, թե ինչն է աշխատում, և ինչը՝ ոչ, ճիշտ ճանապարհներ գտնել ձեր նպատակներին հասնելու համար: Ինչու զբաղվել պլանավորմամբ տարին մեկ կամ երկու անգամ: Ժամանակ տրամադրեք ամեն շաբաթ վերանայելու և փոփոխություններ անելու համար: Իսկ եթե հնարավոր է զբաղվեք պլանավորմամբ ամեն օր: Դա ոչ միայն կօգնի խուսափել սխալներից, այլ նաև կտրամադրի զգալ ձեզ  ավելի կենտրոնացած և հանգիստ:

Սովորեք նորը

Ձեր որոշումը՝ ինչ սովորել, կարող է կապված լինել կամ բացարձակ կապ չունենալ  ձեր բիզնեսի հետ: Նորը սովորելը օգնում է նոր հետաքրքրություններ ստեղծել կյանքում, ինչը շատ կարևոր է անձնական կյանքի և աշխատանքի միջև հավասարակշռություն պահելու համար: Դա էլ իր հերթին նպաստում է բիզնեսի հաջողությանը: Կախված նրանից, թե ինչ եք որոշել սովորել, դուք կարող եք հանդիպել նոր և հետաքրքիր մարդկանց, ովքեր հետագայում կարող են դառնալ ձեր հաճախորդները, աշխատակիցները կամ պարզապես ընկերները: Ինչպե՞ս ժամանակ գտնել նորը սովորել։ Աշխատանքը բաշխելով, հիշումե՞ք:

Կապակցվեք

Նոր գաղափարներ մտածելու և  կապեր ստեղծելու համար, շատ կարևոր է շփվել գործարար և ստեղծագործ մարդկանց  հետ: Կլինի դա հատուկ մարդկանց խումբ, թե հատուկ կազմակերպություն, կենտրոնացված որևէ  ոլորտի շուրջ, բոլոր պարագաներում  նոր կապերը և կապակցումը (networking) կնպաստեն ձեր առաջընթացին:

Աջակցեք համայնքին

Կան  տարբեր կազմակերպություններ, որոնք աշխատում են ձեր համայնքում: Ով տալիս է, միշտ ստանում է, և համայնքին օգնելը ձեռնարկության հաջողության մեծ գրավականն է: Նոր տարվա նպատակներից մեկը կարող է լինել՝ գտնել այն կազմակերպությունները, որոնց գործունեությունը կարևոր է և հասկանալ ինչպես աջակցել այդ կազմակերպություններին: Փորձեք ներգրավվել կամավորական աշխատանքների մեջ, լինել ինչ որ մեկի համար ուսուցիչ կամ պարզապես օգնական, ով փորձում է  դարձնել  իր  համայնքը հարմարավետ ապրելու համար:

Ժամանակ տրամադրեք ինքներդ ձեզ

Շատ կարևոր է ժամանակ գտնել թարմանալու և վերալիցքավորվելու համար, քանի որ ձեր անձնական և գործնական հաջողությունը կախված է դրանից: Միայն աշխատանքը, առանց հանգստի, հոգեբանական և ֆիզիկական հյուծվածության կարող է հանգեցնել: Եթե դուք դժվարանում եք ժամանակ հատկացնել ինքներդ ձեզ, ապա փորձեք որոշակի ժամանակ գրանցել ձեր օրացույցի մեջ  և համարեք այս հատվածը ձեր գործի մասը: «Եթե ես իմ մասին չմտածեմ, ոչ ոք չի մտածի»։ Ծանոթ է՞:

Ընտրեք իրատեսական նպատակներ

Իրատես լինելը շատ կարևոր է և չի հանգեցնում հիաստափության: Նպատակները պետք է հասանելի լինեն: Անիրատեսական նպատակները (երազանքները) կհանգեցնեն զայրույթի և հիասթափության: Ձեզ դա պետք չէ։

Ապրեք հիմա

Ձեր գրասենյակում կա ինչ որ ավելորդ ի՞ր կամ, հակառակը, ինչ որ բանի պակա՞ս, ինչը խանգարում է ձեզ աշխատել: Լինի դա հին տպագրիչ, որը դժվար է օգտագործել, կամ աշխատողի պակաս, ով կարող է զգալի չափով թեթևացնել ձեր գործը: Պետք չէ՛ հարմարվել, եթե դա անհանգստություն և զայրույթ է առաջացնում: Լուծեք բոլոր խնդիրները, որոնք խանգարում են ձեզ առօրյա կյանքում։ Մի հետաձքեք որոշումները։

Անցեք առաջ

Բոլոր ապրանքները չեն կարող լավ վաճառք ունենալ, վաճառքի բոլոր մեթոդները ամեն տեսակ ապրանքի  համար չեն կարող աշխատել, ամեն մատակարար չի կարող լավ համագործակից լինել: Եթե որևէ ապրանքի արտադրություն, ռազմավարություն կամ համագործակցություն  անարդյունավետ է  ձեր բիզնեսի համար, ուրեմն դադարեցրեք այն: Մի ծախսեք ձեր էներգիան՝ փորձելով աշխատացնել այն, ինչը չի աշխատում: Անցեք առաջ: Ձեր առաջ կբացվեն ավելի լավ հնարավորություններ:

Նոր տարի է սկսվում։ Ետ նայեք մի պահ, գնահատեք, թե ինչի եք հասել նախորդ մեկ տարվա ընթացքում, հստակ  գիտակցեք ձեր նպատակները, որ պիտի իրականացնենք նոր տարում։ Դարձրեք ձեր գործունեությունը առավել արդյունավետ՝ պլանավորելով ձեր բոլոր 366 օրերը։ Ամեն օր կատարելագործվեք, սովորեք նորը, ստեղծեք նոր կապեր, համագործակցեք նոր ծանոթների հետ, ոգեշնչում հավաքեք, ստեղծեք նոր գաղափարներ, ուրեմն և գտեք ճանապարհներ՝ դրանք իրագործելու։ Ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ համար, մի ծանրաբեռնեք ձեզ, մի հարմարվեք այն ամենին, ինչ խանգարում է, պարզապես բաց թողեք։ Հիշեք ցանկացած ավարտ մի նոր սկիզբ է․ ճիշտ ռազմավարության դեպքում՝ հաջողակ սկիզբ։

 

Mark Brand

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: