Բրենդի հաջողությունը

Ձեր բրենդի հաջողությունը կախված է ներկայացման մեթոդից

Լավ բրենդերը ճանաչված են լինում։ Օրինակ Хеrох — ը լավ ճանաչված բրենդի վառ օրինակ է։ Պատճենահանման ոլորտում Хеrох — ը եղել է առաջինը,  և հիմա Хеrох բրենդի անունը օգտագործվում է պատճենահանող  մեքենայի փոխարեն։ Այսպիսի օրինակների շարքը բավական երկար են։

Ինչպե՞ս են այս անուններն այսպիսի մեծ համբավ ձեռք բերել։ Իրականում ձեր բրենդի հաջողությունը կախված է նրանից թե ինչպես է ընդունվում գնորդի կողմից և ոչ թե ինչպես եք դուք այն ներկայացնում։ Դուք կարող եք գնորդին ինֆորմացնել, թե ինչ է իրենից ներկայացնում ձեր բրենդը, բայց դուք չեք կարող  ստիպել նրան  գնել ձեր ապրանքը։ Ահա այստեղ օգնության է գալիս մարքեթինգը։

Մի քանի օգտակար խորուրդներ, թե ինչպես ստեղծել հաջողված բրենդ։

Ուսումնասիրեք ձեր բրենդի տեղը շուկայում

Ասում են՝ եթե գիտեք, թե ով է ձեր թշնամին և գիտեք ինքներդ ձեզ, պետք չէ վախենալ պատերազմից։

Մինչև ձեր բրենդը ստեղծելը, դուք պետք է ուսումնասիրեք  շուկան։ Պետք է հասկանալ, թե ով է ձեր գնորդը, ինչ տեղ է գրավում ձեր բրենդը շուկայում և  ինչքան մրցակիցներ  ունեք։ Այս բոլոր հարցերի պատասխանը պետք է գտնել։ Մրցակցային ճիշտ ռազմավարություն ընտրելու համար  պետք է ճանաչեք ձեր մրցակիցներին։ Եթե դուք ինչ որ ապրանք եք վաճառում, կարևոր է արտահայտիչ ձևով ներկայացնել այդ ապրանքի յուրահատկությունները, եթե ծառայություններ եք մատուցում, պետք է հաճախորդին ներկայացնեք ձեր ծառայության լավագույն կողմերը։

Մարդիկ սովորաբար գնում են այն, ինչը կօգնի լուծել իրենց խնդիրները։ Այդ պատճառով դուք պետք է կարողանաք ցույց տալ թե ինչպես ձեր ապրանքը կամ մատուցած ծառայությունը կարող է իրենց օգնել։ Երբ դուք արդեն հստակ ճանաչում եք ձեր ապրանքի կամ ծառայության ամենաօգտակար հատկությունները և խնդիրները, որոնք կարող են դրանք լուծել, ժամանակն է գովազդելու այդ հատկությունները։

Ստեղծեք գրավիչ գովազդ

Փաթեթավորումն ու ներկայացումն ամենակարևոր գործոններն են՝ ինչ-որ բան վաճառելու համար։ Կլինի դա ապրանք, թե ծառայություն, գնորդը պետք է հասկանա թե ինչ արժեք այն կարող է ունենալ  իրենց կյանքում։ Գնորդին դա ցույց տալու միակ գործուն ձևը հաճելի և գրավիչ ներկայացումն է։ Ապրանքի կամ ծառայության ներկայացումը պետք է լինի հիմնված գնորդի պահանջների վրա։ Ուրեմն ձեր ստեղծագործական ջիղն օգտագործելով՝ ստեղծեք այնպիսի գովազդ, որը կգրավի ձեր գնորդի ուշադրությունը։ Եթե գնորդին դուր է գալիս  այն, ինչ նա տեսնում է, ամենայն հավանականությամբ նա կցանկանա ձեռք բերել ձեր  ապրանքը, օգվտել ձեր ծառայությունից:

Եղեք համբերատար

Այս ամենը ճիշտ կատարելուց հետո դուք շատ շուտով կսկսեք տեսնել արդյունքները։ Այս պրոցեսի ամենակարևոր մասը դա սպասելն է։ Պետք է լինել համբերատար և սպասել այնքան մինչև տեսնեք ձեր գովազդի արդյունքները։

Գովազդները կարող են միանգամից մեծ համբավ ապահովել, բայց սովորաբար կարճաժամկետ: Ավելի կարևոր է երկարաժամկետ հաջողությունը։ Եթե դուք ցանկանում եք զարգանալ  շուկայում և պահպանել ձեր բրենդի հաջողությունը , դուք պետք է առաջինը՝ անընդհատ նոր գաղափարներ ներմուծեք և ստեղծեք նոր գովազդներ, երկրորդ՝ եղեք  համբերատար։

Վերանայեք և վերստեղծեք

Միթե՞ սա է ամբողջ մարկեթինգը. ստեղծել գովազդ և սպասել։ Ոչ, ամեն ինչ այստեղ չի ավարտվում։Ամեն ինչ սկսվում է այստեղ Դուք չեք կարող միայն մի քայլով մշտական հաջողության սպասել, անգամ եթե շատ համբերատար եք։ Դուք պետք է շարունակ ստեղծագործեք և նորարարություններ ներմուծեք։ Նոր գաղափարներ օգտագործեք ձեր բրենդը գնորդին ներկայացնելու համար։

Ռազմավարության վերանայումը և նորարարությունների ներմուծումն ամենակարևոր գործոններն են ծաղկող և հաջողակ բիզնես ունենալու համար։ Դուք պետք է միշտ թարմացնեք ձեր գովազդը, որպեսզի ձեր բրենդի ներկայությունը մշտապես ապահովեք շուկայում։

Ներկայացված  քայլերը տարիներով փորձված ռազմավարություններ  են՝ հզոր բրենդ ստեղծելու համար։ Եթե դուք ձգտում եք ձեր բրենդը հզորացնել, ապա անպայման պետք է փորձեք այս ռազմավարությունները, և համոզված եղեք, որ նրանք անպայման ձեզ կօգնեն։

Lilit

Brandmark member since January 2018

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Կապ

Մենք գնահատում ենք Ձեր արձագանքը

Փակել
  • Հեռ։
  • Էլ.փոստ