Բրենդի ճանաչելիության ամենակարճ ճանապարհները

Բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու համար կան բազմաթիվ մարքեթինգային գործիքներ: Մենք առանձնացրել ենք դրանցից ամենաարդյունավետները՝

Ինֆլյուենսեր մարքեթինգ
Ճանաչելիություն ձեռք բերելու ամենակարճ ճանահարհն է:
Ընտրեք ձեր թիրախային լսարանին մոտ լսարան ունեցող բլոգերի. օրինակ՝ մանակական հագուստի դեպքում՝ հայտնի մայրիկների/հայրիկների, փոքրիկ բլոգերների կամ մանկական արտադրանք ունեցող այլ բիզնեսի:

Նախապատվությունը տվեք միկրոբլոգերներին՝ 5-50 հազար հետևորդներ: Վերլուծությունները ցույց են տալիս, որ նրանք ունեն լսարանի շատ ավելի բարձր ներգրավվածություն, քան միլիոնավոր հետևորդներ ունեցող բլոգերները:

Վիդեո կոնտենտ
Կարճ վիդեոները 1000-ավոր դիտումներ են ապահովում: Դինամիկ պատկեր, նվազագույն տեքստ. սա այն է, ինչ պետք է օգտատերերին: Դրա մասին են փաստում վերջին շրջանի արդյունքները:

Այսպես Tik Tok-ը 2021թ-ին ամենաշատ այցելված սոցիալական կայքն է ճանաչվել: Եվ այն լույսի արագությամբ շարունակում է ընդլայնվել: Ինստագրամի reels-ը ևս շարունակում է մեծ ներգրավվածություն ապահովել, դա է փաստում նաև այն Ֆեյսբուքում ավելացնելը:

Բրենդի դեմք
Բրենդը գովազդում է հայտնի դեմք, ով ունի մեծ հեղինակություն, վայելում է հարգանք և սեր: Մարդիկ վստահելով նրան՝ վստահում են նաև ձեր բրենդին

Ուշադրություն
Բրենդի դեմքն ու բրենդի դեսպանը տարբեր հասկացություններ են: Բրենդի դեմքը գովազդում է բրենդը, բայց առօրյայում կարող է օգտվել այլ ապրանքանիշի ծառայություններից: Բրենդի դեսպանը ոչ միայն գովազդում է ապրանքը, այլ նաև պարտավորվում է առօրյայում օգտվել դրանից:

Կիրառեք այս գոեծիքներից յուրաքանչյուրը անհավանական արդյունքենր գրանցելու համար:

Copy

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: