Metaverse. Ի՞նչ է սպասվում էլեկտրոնային առևտրին

Meta-ն միակ ընկերությունը չէ, որ գնում է դեպի մետատիեզերք: Դրան են ձգտում նաև ոլորտի մյուս հսկաները, ինչպիսիք են Microsoft-ը, Apple-ը և Google-ը։ Մինչ առցանց փոխգործակցության այս նոր տարբերակը ձևավորվում է, կազմակերպությունները փորձում են հասկանալ, թե ինչպես դա կազդի ապագայում վաճառքների վրա:

Ի՞նչ է Մետատիեզերքը
Այսօրվա մետավերսի մասին քննարկումները հիշեցնում են 1970-ական թվականներին ինտերնետի կամ «կիբերտարածության» մասին քննարկումները: Հավանաբար, տերմինը և դրա նշանակությունը կվերափոխվեն հաջորդ տասնամյակի ընթացքում և դրանից հետո:
Metaverse-ը կոնկրետ վայր կամ տեխնոլոգիայի տեսակ չէ: Այն վերաբերում է տեխնոլոգիայի հետ մեր փոխազդեցության փոփոխությանը, մասնավորապես վիրտուալ և ընդլայնված իրականության մեջ:
Այնուամենայնիվ, մետավերսալ տեխնոլոգիաների առաջացումը, ներառյալ սոցիալական առևտուրը, AR-ը և VR-ը, կրիպտոարժույթը և NFT-ը արդեն ազդում են բրենդերի ռազմավարության վրա: Օրինակ՝ մի քանի ընկերություններ գործարկել են AR և VR հավելվածներ, որպեսզի ավելի հեշտացնեն գնման գործընթացը՝ իրենց արտադրանքը փորձարկելու և գնելու այլընտրանքային տարբերակ տալով: Այս տեխնոլոգիաները լայն հնարավորություններ են տալիս թվային և ֆիզիկական տարածություններում նոր առաջարկներ ստեղծելու համար. մետավերսիան իրականություն է դառնում:

Զարգացող էլեկտրոնային առևտուր
Մետավերեսն հետզհետե ձևավորվում է և նրա առանցքային նպատակը առևտուրն է: Էլեկտրոնային առևտրի նոր ձևին պատրաստ լինելու համար բրենդերը պետք է տեղյակ լինեն հետևյալ զարգացումներին՝

AR և VR նորարարություններ: Ընդլայնված և վիրտուալ իրականությունը ինտերակտիվ բովանդակության վերջին տարբերակներն են, որոնք բրենդները ուսումնասիրում են՝ նորարարական փորձ ձեռք բերելու համար: Ըստ կանխատեսումների գլոբալ շուկայի համար CAGR-ը կազմում է ավելացված և համակցված իրականության 79.2%-ը: Amazon-ը, օրինակ, ներկայացրել է Room Decorator գործիքը, որը թույլ է տալիս հաճախորդներին պատկերացնել կահույքն իրենց սեփական տարածքում: Charlotte Tilbury-ն ստեղծել է վիրտուալ խանութ, որը սպառողները կարող են ուսումնասիրել իրենց հարմար պահին:

Մենք դեռ պետք է տեսնենք AR-ի և VR-ի իրական ներուժը, մասամբ այն պատճառով, որ պահանջվող սարքավորումներն ու տեխնոլոգիաները դեռ մեծ և թանկ են: Գնալով Meta-ի նման բրենդերն վիրտուալ իրականության ականջակալներն ու նմանատիպ տեխնոլոգիաները առաջարկում են ավելի ցածր գներով, ինչն ազդարարում է, որ այդ տեխնոլոգիաները կդառնան ավելի մատչելի, սա էլ իր հերթին կհանգեցնի կրիտիկական զանգվածի ընդունմանը: Քանի որ VR-ն ավելի լայն տարածում է ստանում, բրենդերը կբացահայտեն հաճախորդների հետ կապ հաստատելու նոր ուղիներ:

Հիպերանձնավորում։ Աճում է հաճախորդների անհատականացված փորձի պահանջարկը. 2021-ին անցկացված հարցման համաձայն՝ հաճախորդների 71%-ն բրենդերից ակնկալում էր անհատականացված փորձառություններ, իսկ 76%-ը նշել էր, որ դրանց բացակայությունը հիասթափություն կառաջացնի: Բրենդերը ուղիներ են գտնում ակցիաներով թիրախավորված առաջխաղացումներ անելու, համապատասխան ապրանքներ կամ ծառայություններ առաջարկելու համար, իրականացնում են անհատականացված շփումներ անձնակազմի հետ և դիտարկում փոխգործակցության հնարավորությունները՝ ինչպիսիք են օֆլայն գնումները:

Մետավերեսը հաճախորդների անհատականացված փորձը նոր մակարդակի կհասցնի: Թվային աշխարհում սպառողները կարող են շփվել բրենդի հետ՝ առանց ֆիզիկական աշխարհի խոչընդոտների, օրինակ՝ ժամանակի և աշխարհագրության: Նրանք կարող են այցելել վիրտուալ խանութներ ցանկացած պահի և ցանկացած վայրում: Բացի այդ, բրենդերը փորձարկում են նոր մոտեցումներ, ինչպիսիք են վիրտուալ խաղերը: Օրինակ, Nike-ը ցուցադրեց NIKELAND-ը՝ 3D տարածություն Roblox խաղահարթակում, որտեղ խաղացողները կարող են միավորներ հավաքել և դրանցով գնել թվային հագուստ: Հետզհետե մեծ ընկերությունները ավելի շատ են փորձարկելու մետավերս տեխնոլոգիաները՝ գնորդների փորձը լայնածավալ հարմարեցնելու համար:

Ընդլայնված սոցիալական առևտուր։ Անմիջապես սոցիալական մեդիա հարթակներից ապրանքներ գնելն ավելի ու ավելի տարածված է դառնում, և կանխատեսվում է, որ մինչև 2025 թվականը այն ամբողջ աշխարհում կհասնի 1,2 տրիլիոն դոլարի: Մետավերսը, հավանաբար, ևս կներառի հարթակներ, որտեղ բրենդերը հնարավորություն կունենան վաճառել։ Ճիշտ այնպես, ինչպես Facebook-ը, Instagram-ը և TikTok-ը, որոնք բիզնեսին տալիս են գործիքներ ուղղակիորեն վաճառք կատարելու համար։

Թեև մենք չենք կարող հստակ ասել, թե ինչպիսի տեսք կունենան այդ հարթակները, բայց մենք գիտենք, որ բրենդներին անհրաժեշտ կլինեն գործիքներ, որոնք կօգնեն տեղեկացված լինել սոցիալական խանութների գույքագրման և էլեկտրոնային առևտրի վերջին նորարարություններից: Կազմակերպությունները գերզարգացած չաթ-բոտերի կարիք են ունենալու, որոնք կկարոխանան ապահովել անհատական մոտեցում յուրաքանչյուր սպառողին։

Նախապատրաստում առևտրի հաջորդ փուլին։ Մետավերեսի զարգացումը, հավանաբար, կտևի տասնամյակ և կդառնա մի քանի անգամ ավելի կատարելագործված: Այնուամենայնիվ, առցանց փոխգործակցության հաջորդ դարաշրջանին պատրաստ լինելու համար կազմակերպությունները պետք է գործեն հիմա՝ ներդրումներ կատարելով AR և VR և այլ գործիքներում, որոնք թույլ են տալիս անխափան, բազմալիք և անհատականացված փորձ:

Բրենդերը, որոնք այսօր սկսում են իրենց մետավերսալ ճանապարհորդությունները, առաջատարը կլինեն առևտրի հաջորդ սահմաններում:

Copy

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: