Թոփ 7 սոց. հարթակները

Եթե բիզնեսը ներկայացված չէ սոց. հարթակներում, ապա դուրս է մրցակցությունից: Սա հաշվի առնելով յուրաքանչյուր կայացած բիզնես սոցիալական մեդիա հարթակներից փորձում է քաղել առավելագույնը.

Բիզնեսը նախ որոշում է, թե որ սոց. հարթակներում է իր թիրախային լսարանը, հետո կազմում է յուրաքանչյուր հարթակին համապատասխան կոնտենտ և սկսում առաջմղումը:

Բիզնեսի համար լավագույն Թոփ 7 սոց. Հարթակները ստորև՝

Ամենամեծ և ակտուալ սոց. հարթակներից մեկը, որից կանոնավոր օգտվում է ավելի քան 2 մլրդ մարդ: Համեմատության համար՝ սա աշխարհի ընդհանուր բնակչության մեկ երրորդն է:

Ավելի քան 65 մլն կազմակերպություններ օգտվում են Facebook-ի բիզնես էջերից՝ ճանաչելիություն ձեռք բերելու և առաջխաղացման համար: Բացի այդ, ավելի քան 6 մլն ձեռնարկություններ կիրառում են Facebook-ի գովազդներ:

Որպես աշխարհի առաջատար սոցիալական ցանց Facebook-ը շահեկան տարբերակ է ցանկացած բիզնեսի համար, որը ցանկանում է ավելացնել բրենդի ճանաչելիությունը, վաճառքի ծավալները:

Անկախ նրանից, թե դուք վաճառում եք մանկական հագուստ, թե գյուղատնտեսական գործիք, սոցիալական մեդիայի այս հարթակում անպայման կգտնեք ձեր թիրախային լսարանին:

Ամենամեծ վիդեո որոնողական հարթակը, որտեղ մոտ 2 մլրդ օգտատեր ամեն օր դիտում է ավելի քան 1 մլրդ ժամ տեսանյութ:

Այս սոցիալական ցանցը անփոխարինելի գործիք է նրանց համար, ովքեր գիտեն վիդեո մարքեթինգի ուժն ու զորությունը:

Հարկ է նշել նաև, որ YouTube-ը համարվում է 2-րդ ամենամեծ որոնողական համակարգը՝ Google-ից հետո:

Այդ իսկ պատճառով, դուք կարող եք օպտիմալացնեք ձեր տեսանյութերը և YouTube ալիքը՝ կանոնավոր դիտումների քանակը մեծացնելու համար: Եվ վերջապես, դուք կարող եք զարգացնել ձեր բիզնեսը YouTube-ի գովազդի միջոցով:

Հարթակ, որի հիմքում վիզուալն է՝ գեղեցիկ լուսանկարներ և վիդեոներ (Reels, IGTV):
Հսկայական լսարանն ու արդյունավետ գովազդը այն հարցի պատասխանն են, թե ինչու են ձեռնարկատերերը գումար, ժամանակ և ջանք ծախսում Instagram-ում իրենց բիզնեսը առաջխաղացնելու համար:

Ավելի քան 1մլրդ օգտատերերով Instagram-ը անհավանական բիզնես հնարավորություններ է տալիս: Եթե ​​մտածում եք ազդեցիկ մարքեթինգի մասին, Instagram-ն ապացուցել է, որ կարող է լինել այդ հարթակը:

Միկրոբլոգերի և տարատեսակ ակտուալ նորություններով և տեղեկութուններով կիսվելու հարթակ: Ավելի քան 397 միլիոն ակտիվ օգտատեր:

Այս սոցիալական ցանցը հիանալի վայր է ձեր առցանց հետևորդներին ավելացնելու համար: Կարող եք նաև սոցիալական ցանցը օգտագործել հաճախորդների հետ կապ հաստատելու, գովազդելու և այլնի համար:

Ստեղծագործ և ոգեշնչող վիզուալ կոնտենտի ամենամեծ որոնողական հարթակը: Pinterest-ն այն վայրն է, որտեղ մարդիկ գալիս են բացահայտելու և ոգեշնչվելու: Ամսական ակտիվ օգտատերի թիվը՝ 459 մլն:

Այս ցուցակի մյուս սոցիալական կայքերի նման Pinterest-ն էլ ունի բազմաթիվ եղանակներ բիզնեսի առաջխաղացման համար, և խոսքը միայն գովազդի մասին չէ:

Ըստ Pinterest-ի, օգտատերերի 78%-ը Pinterest-ում բրենդերի բովանդակությունն օգտակար է համարում: Այսպիսով, սա հիանալի սոցիալական մեդիա հարթակ է բովանդակության միջոցով բրզնեսի ճանաչելիությունը բարձացնելու համար:

Հարթակ բիզնես հաղորդակցության, աշխատակիցների որոնման և բաց աշխատատեղերի համար։ LinkedIn-ը կորպորատիվ մարքեթինգի համար լավագույն սոցիալական ցանցն է։
810 մլն օգտատեր՝ աշխարհի ավելի քան 200 երկրներում:

LinkedIn-ի պրոֆիլները նման են ռեզյումեների: Անձնական թեմաներով կիսվելու փոխարեն մասնագետներն այստեղ կիսում են իրենց ոլորտին կամ կարիերային համապատասխանող բովանդակությամբ:

Սա հրաշալի հարթակ է նոր համագործակցություններ կամ աշխատակիցներ գտնելու համար: Կարող եք օգտվել նաև LinkedIn-ի գովազդից՝ ձեր թիրախային լսարանին հասնելու համար:

 

Վիդեո կոնտենտի ամենամեծ ժամանցային սեց. հարթակը, որն իր այցելուների քանակով 2021թ-ին ճանաչվել է արաջատար: Ամսական ունի ավելի քան 1,2 միլիարդ ակտիվ օգտատեր:

TikTok-ն այսօր պարզապես զվարճանքի հարթակ չէ, այլ բիզնեսի առաջմղման լիարժեք գովազդային գործիք: Միլիոնավոր թրենդերը, հարյուրավոր վիրուսային տեսանյութերն ու օգտակար բովանդակությունը դարձել են այս սոցիալական ցանցի զարգացման հիմքը։

Բիզնեսի համար այս սոցիալական ցանցերը կարող են դառնալ ճանաչելիություն ձերք բերելու ամենակարճ ճանապարհ:

Copy

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Հա
Կապ

Մենք գնահատում ենք Ձեր արձագանքը

Փակել
  • Հեռ։
  • Էլ.փոստ