Ներգործողի առաջին երեք քայլերը

Եվ քանի դեռ որակյալ բովանդակությունը առցանց տարածումը շարունակում է մնալ հաճախորդներին գրավելու գլխավոր միջոց՝ առանց հարկադրական ռազմավարության,  ներգործողները հնարավորություն ունեն մեծացնելու իրենց ճանաչելոիությունը և հեղինակությունը: Տնտեսագետների հիմնական խնդիրն է` կենդանացնել ապրանքանիշը, գտնել մարդկանց, ովքեր կարող են վստահ ուղերձով դիմել հաճախորդներին՝ անուղղակի վաճառելով առանց հարկադրանքի:

Ըստ Augure գործակալության հարցման մասնակիցների, ազդեցություն ունի այն անձը, ով.

  1. կարող է մասնակցել կոնկրետ թեմաների շուրջ քննարկումներին
  2. ունի մեծ լսարան և կենտրոնական դիրք

Հզոր ներգործող լինելու համար անհրաժեշտ է կատարել ներքևում ներկայացվող 3 քայլերը։

1. Կարճաժամկետ Նպատակներ

Երբ գործնական նախագիծ ես սկսում, առաջին կարևոր խնդիրը, որ պետք է լուծել՝ բացահայտել թիրախային խումբը և հասկանալ ներկա դիրքը խմբի նկատմամբ: Ինչ անել և ինչից խուսափել? Սա անելու ամենահեշտ տարբերակը՝ ֆիկսել կարճաժամկետ նպատակներ։ Նպատակ որը պետք է իրականցնել ոչ թե 3 տարուց երբ դու ունենաս հնարավորություն բարձրանալ Էվերեստի գագաթին, այլ այնպիսի նպատակ որը իրականանալի է մոտակա ուրբաթ կամ երկուշաբթի օրը։ Օրինակ՝ գրել հոդված, նկարել վլոգ, համագործակցության առաջարկ անել մեկ այլ Ներգործողի։

Կարևորեք Ձեր հետաքրքրությունները

Եթե դուք դժվարանում եք թեմայի ընտրության հարցում, մտածեք այն երևույթների կամ գործողությունների մասին, որոնք ձեզ զզվարճանք են պատճառում: Մենք սովորաբար հաջողության ենք հասնում այն գործում, որը մեզ իսկապես դուր է գալիս։ Վերջիվերջո, դուք  ժամանակ և եռանդ եք ծախսելու այդ աշխատանքի կատարման վրա, հետևաբար այն չպետք է բեռ լինի ձեզ համար։ Արեք այն ինչ կարող եք անել զվարճանքով։

Ծանոթացեք Ձեր լսարանին

Լսարանի հետ ձեր փոխազդեցության սկիզբը կարևոր է: Այն անպայման փոփոխության կենթարկվի ժամանակի ընթացքում, սակայն, այնուամենայնիվ, սա մեկնարկային կետ է: Որքան հնարավոր է շատ մտերմացեք լսարանի հետ և ճանաչեք նրանց խնդիրները, նախասիրությունները, հակակրանքները, դժվարությունները ու դրանց լուծման միջոցները: Մի փորձեք կապնվել բոլորի հետ, եղեք հստակ և նպատակային: Դուք աշխատում եք ոչ թե անհատի, այլ հանրության հետ։

Ազնվությունը

Հետևորդների արհեստական բանակ ունենալը լավ միտք չէ: Նախ, նույնիսկ եթե կարողանաք ցույց տալ հետևորդների տպավորիչ թիվ, դուք չեք կարող կեղծել ներգրավվածությունն ու փոխգործակցությունը: Եվ երկրորդ, գոյություն ունեն մի շարք գործիքներ, որոնց միջոցով կարելի է հեշտորեն բացահայտել կեղծ հետևորդներին: Ընտրեք երկար, բայց առավել վստահելի  ճանապարհ։

2. Բովանդակություն (content)

Այսօր ամենից առաջնայինն ու կարևորը բովանդակությունն է: Երկրորդ կարևոր քայլն է ստեղծել համապատասխան և հետաքրքիր բովանդակություն: Ճիշտ բովանդակություն մշակելու համար վերցրեք թուղթ, գրիչ և պատասխանեք հետևյալ հարցերին.

Ինչ խնդիր ունի իմ ներկա/ապագա հետևորդը?

Լսարանի խնդիրները և դժվարությունները հասկանալը չի արվում պարզապես զվարճանքի համար: Դրանով դուք հիմք եք դնում գրավիչ բովանդակության ստեղծմանը: Հոդվածների, տեսանյութերի, գրառումների և այլ բովանդակության միջոցով պետք է տրամադրել բարձրորակ տեղեկատվություն, ինչով էլ դուք կնպաստեք ձեր հետևորդների խնդիրների պարզեցմանը և լուծմանը: Հետևեք նոր և ժամանակակից թեմաներին, առանձնացրեք դժվարություններն ու խնդիրները, գտեք և առաջարկեք լուծումներ:

Անկեղծ եք արդյոք ձեր հետևորդի հետ?

Մի կորցրեք ձեր Ես-ը և մի փորձեք առաջնորդվել կողմնակի կերպարով: Անկեղծությունը օգնում է ամուր հարաբերություններ կառուցել: Ներգործողները հաջողության են հասնում էմոցիոնալ փոխազդեցության շնորհիվ: Որքան ավելի բաց և բարեկամական հարաբերություններ եք հաստատում ձեր լսարանի հետ, այնքան լավ արդյունքներ կարող եք ակնկալել, քանի որ ձեր հետևորդը պետք է վստահի ձեզ, որպիսի լսի ձեր կարծիքը և խորհուրդները:

Ձեր կարծիքն էք արտահայտում?

Շարունակելով նախորդ կետը՝ կատարված բազում հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ հարցվողների մոտ 80% -ը ակնկալում է, որ ներգործողը պետք է կարողանա արտահայտել իր կարծիքը ցանկացած թեմայի շուրջ: Ասեք այն ինչ մտածում եք, նույնիսկ եթե համոզված չեք, որ ձեր կարծիքը մեծամասնության կողմից կաջակցվի: Դա ևս մեկ անգամ կապացուցի, որ դուք անհատականություն եք: Սա իհարկե չի նշանակում հանրայնացնել ձեր ամեն մի կարծիք։ Ամեն ինչ չափի մեջ։

Ուշադիր եք ժամանակակից լրատվականներին?

Հանրային մեդիան նոր տեղեկատվության խոշոր աղբյուր է: Հավաքագրված տեղեկատվությունն արդյունավետ օգնություն է համապատասխան որոշումներ կայացնելիս: Տեղեկացված եղեք ձեր ոլորտի բոլոր նորություններից և մի մոռացեք ունեցած գիտելիքներով կիսվել լսարանի հետ: Սա փորձագետի հեղինակության ձեռքբերման գործուն եղանակ է:

Ուզում եք պարզապես վաճառել?

Փորձեք սովորել: Շատ քիչ մարդիկ կան, ովքեր սիրում են հաճախակի, նույնատիպ հայտարարություններ: Փորձեք սովորել այսօր և ամեն հաջորդ օր տրամադրել ավելի արժեքավոր, հետաքրքիր, տարբերվող տեղեկատվություն: Կիսվեք խորհուրդներով, արտահայտեք ձեր տեսակետը այս կամ այն հարցի վերաբերյալ, հատկապես, եթե դուք նոր եք սկսում ձեր կարիերան օնլայն ոլորտում։ Ճակատ առ ճակատ վաճառքի առաջարկները հիմնականում կոպիտ են ընկալվում։

3. Համագործակցություններ

Ենթադրենք՝ արդեն ստեղծել եք նվիրյալ հետևորդների բանակ: Ենթադրենք՝ այս պահի դրությամբ որոշակի հեղինակություն ունեք, տեսանելի եք համացանցում, միջոցառումներում կամ բլոգերում, և մարդիկ արդեն հիշում են ձեր անունը: Լսարանը մեծացնելու համար հետևեք այս խորհուրդներին.

Օգտագործեք վճարովի գովազդ

Վճարովի գովազդը շատ արդյունավետ գործիք է ձեր նպատակային լսարանին հասնելու համար: Հանրային կայքերի և նրանց հնարավորությունների իմացությունը թույլ է տալիս ընտրել համապատասխան օգտատերերի և մեծացնել ձեր հայտարարությունների ազդեցության սահմանները: Այս ընթերցողները կարող են լրացնել ձեր հավատարիմ լսարանը և ապահովել ձեր՝ հաջողակ Ներգործողի կարիերան:

Ստեղծեք կապեր Բրենդերի հետ

Անշուշտ, դուք պետք է իրատես լինեք, երբ խոսքը գնում է այն ընկերությունների մասին, որոնք ունեն հազարավոր հետևորդներ: Բայց բազմաթիվ ընկերություններ գտնվում են Ներգործողների մշտական որոնումների մեջ, որպեսզի զարգացնեն իրենց բրենդը, և քանի որ նրանք չեն կարող մշտապես կառավարել Ներգործման շուկան, ուստի պատրաստ եղեք լինել նախաձեռնող: Գուցե որևէ Բրենդ հիմա հենց ձեզ է փնտրում?

Կարևորեք անձնական կապերը

Երբ դուք նոր եք սկսում, դժվար է կապնվել ճիշտ լսարանի հետ: Այս փուլում ձեզ հարկավոր է համագործակցել այլ Ներգործողների հետ: Ամուր կապեր հաստատեք՝ կարդալով և մեկնաբանելով այլ մարդկանց բլոգերը Facebook-ում կամ LinkedIn- ում: Բացի այդ, մի թերագնահատեք ինտերնետ հարթակից դուրս շփումը, որը, վերջին հաշվով, նույնպես բերում է ազդեցության մեծացման: Մասնակցեք տեղական միջոցառումներին և կոնֆերանսներին, կիսվեք ձեր գիտելիքներով: Մի վախեցեք ներդնել ձեր ժամանակը և ջանքերը. դրանք անպայման կտան ցանկալի արդյունք:

Ասեք ոչ ագահությանը

Շատ գումար վաստակելը անկասկած գայթակղիչ է, բայց պետք է իմանալ՝ երբ կանգ առնել: Տարբեր ընկերությունների կողմից մեծաքանակ առաջարկներ ընդունելու փոխարեն, աշխատեք գոյություն ունեցող ընկերութունների հետ ստեղծել երկարատև և հավատարիմ փոխհարաբերություններ: Ձգտեք ավելիի՝ գնահատելով այն ինչ ունեք։ Եղեք վստահ ​​և նպատակասլաց, և ժամանակի ընթացքում դուք կկարողանաք բարձրացնել ձեր ծառայությունների որակը, հետևաբար նաև արժեքը:

Ամփոփում

Ներգործող լինելու համար անհրաժեշտ է ունենալ  համառություն և քաջություն. բաց լինել հանրության առջև և կիսվել  անձնական կարծիքով՝ առանց վախենալու արձագանքից։ Սա հեշտ չէ: Ինչպես ցանկացած աշխատանքում, այստեղ ևս ժամանակ է պահանջվում: Ներդրեք բոլոր ուժերը, եռանդն ու ողջ սերը այն աշխատանքի նկատմամբ, որը կատարում եք: Ճանաչեք ձեր լսարանին, անկեղծ եղեք ձեր հետևորդների հետ, գրավեք նրանց վստահությունը, դարձեք նրանց լավագույն ընկերը և անփոխարինելի խորհրդատուն: Համագործակցեք, զարգացեք, գումար աշխատեք և պազրապես հաճույք ստացեք ձեր կատարած աշխատանքից:

Mark Brand

Brandmark member since March 2020

ՏՏ ոլորտ

Մարքեթինք

Գիտելիք

Contact

We value your feedback.

Close
  • Phone:
  • Email: